Սիրիան մի քանի երկրների մեղադրել է ապստամբ գրոհայիններին ահաբեկչության մեջ սատարելու հարցում։ Ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն այդ երկրների շարքին է դասել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը։
Նրա խոսքով՝ Բաշար Ասադին իշխանությունից հրաժարվելու կոչերը կոպիտ միջամտություն են Սիրիայի ներքին գործերին։ ՙԱյդ երկրներն ահաբեկիչներին ուղարկում են գումար, զենք և զինվորներ՝ միաժամանակ հայտարարելով, թե ամբողջ աշխարհում պայքարում են ահաբեկչության դեմե,- ասել է Սիրիայի արտգործնախարարության ղեկավարը: