Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դիմել է Արևմուտքի երկրների առաջնորդներին՝ կոչ անելով իրենց երկրների ներսում պայքարել իսլամատյացության դեմ։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի 67-րդ Գլխավոր ասամբլեայում՝ Աֆղանստանի առաջնորդն ասել է, որ արևմտյան երկրների հպարտություն համարվող խոսքի ազատությունը չի կարող արդարացում համարվել, երբ վիրավորում են մարդկանց կրոնական զգացմունքները։
Նշենք, որ Գլխավոր ասամբլեայում հատուկ անդրադարձ է եղել ՙՄահմեդականների անմեղությունը՚ հակաիսլամական ֆիլմին, որը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։