Վրաստանի դատախազությունը Ֆրանսիայից ստացված նյութերի հիման վրա հետաքննություն է սկսել՝ մեղադրելով ընդդիմությանը քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ գործարք կնքելու համար, որպեսզի վերջիններս ապահովեն իրենց հաղթանակը հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Դատախազությունը տարածել է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ պատկերված է, թե ինչպես է նախկին նախարար և վրացական իշխանությունների մոլի քննադատ Գեորգի Խաինդրավան 2011թ. նոյեմբերին օրենքով գող Ռևազ Լորտկիպանիձեի՝ Ֆրանիսայի հարավում գտնվող տանը հանդիպում քրեական հեղինակությունների հետ։
Վրաստանի իշխող կուսակցությունը, որն իր կարևորագույն ձեռքբերումներից է համարում քրեական աշխարհի դեմ պայքարը, բազմիցս մեղադրել է իր ընդդիմախոսներին Վրաստանն անցյալ տեղափոխելու փորձերի համար։
Դատախազության նշված հայտարարությանը «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որի ղեկավարը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է, պատասխանել է, որ իշխանությունները փորձում են տարածել կեղծ կոմպրոմատներ ընդդիմության վերաբերյալ։