Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն հարցն է, որով պայմանավորված է այդ երկրի հարաբերությունների բարելավումն ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
Մեկնաբանելով Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ դիվանագետը նշել է, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին և չեն կարող համարվել ազատ ու արդար։
«Միացյալ Նահանգները պաշտոնական Մինսկին կոչ է անում քայլեր ձեռնարկել» Բելառուսի ստանձնած միազգային պարտավորություններն ապահովելու համար։ Այս հարցում առաջընթացը, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատարձակումն այն կարևորագույն հարցերն են, որոնցից կախված է երկկողմ հարաբերությունների բարելավումը՚,- ընդգծել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։