Ամերիկյան անօդաչու սարքի կողմից Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանի վրա կատարված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ենթադրվում է, որ երեքն էլ գրոհային են։ Այդ մասին հաղորդում է պակիստանյան հետախուզությունը։
Անօդաչու սարքն Աֆղանստանի սահմանի մոտ շարժվող ավտոմեքենայի ուղղությամբ բաց է թողել երկու հրթիռ։ Հյուսիսային Վազիրիստանը հայտնի է որպես թալիբների և ՙԱլ-Կաիդայի՚ անդամների հենակետ։
ԱՄՆ-ն, չնայած Պակիստանի իշխանությունների բողոքներին, շարունակում է այս երկրի նկատմամբ կիրառել անօդաչու սարքեր։