Բեռլինում հրեական և մահմեդական համայնքները ցույց են անցկացրել` կրոնական նկատառումներից ելնելով տղաների թլպատումը թույլատրելու պահանջով: Ակցիային մասնակցել է շուրջ 3000 մարդ:
Նշենք, որ հունիսին Քյոլնի դատարանը կրոնական նկատառումներով տղաների թլպատումը հավասարեցրել է մարմնական վնասվածքներ հասցնելուն: Ակցիայի մասնակիցները պահանջել են վերանայել օրենսդրությունը: