Ոստիկանությունը պարզել է սեպտեմբերի 2-ին 16-րդ թաղամասի Գևորգ Չաուշի նկարի մոտ վիճաբանության բռնված անձի ինքնությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ: Վիճաբանության ժամանակ Վահան Հ.-ն Մկրտիչ Բ.-ի դեմքին ձեռքով հարվածել, ատրճանակով օդ կրակել, հետո զենքը պահել է նրա դեմքին:
Վիճաբանությունից հետո Վահան Հ.-ն դիմել է փախուստի, սակայն սեպտեմբերի 4-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել իր կատարած հանցագործությունը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ