Ճապոնիայի կառավարությունը համաձայնության է եկել Սենկակու վիճելի կղզիների սեփականատերերի հետ՝ դրանք 2 միլիարդ 50 միլիոն իենով (մոտ 26 ԱՄՆ դոլար) գնելու շուրջ։ Երեք անմարդաբնակ կղզիները գտնվում են Արևելաչինական ծովում։ Դրանք տարածքային վեճի առարկա են Ճապոնիայի և Չինաստանի միջև։
Հաշվի առնելով Ճապոնիայի ծանր ֆինանսական դրությունը՝ կղզիները գնելու համար գումարներ կվերցվեն երկրի պահուստային ֆոնդից։