Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

100000-ական դրամ՝ լոռեցի 400 ուսանողի

100000-ական դրամ՝ լոռեցի 400 ուսանողի
03.09.2012 | 02:04

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը սեպտեմբերի 2-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ է հանձնել Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում: Այս մասին

հայտնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից: «Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք: Եվ պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը: Խնայեցինք այսօր կրթության

կամ գիտության ոլորտների հաշվին, ապագայում հարյուրապատիկն ու հազարապատիկը կկորցնենք: Կկորցնենք այդ ներուժը, որը ժամանակի հետ ինքնադրսևորման հնարավորություններ կփնտրի հայրենիքի սահմաններից դուրս: Այնինչ մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող»,- նշել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ