Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում հնարավոր է երկիրը ներքաշվի Սիրիայի և Իրանի հետ պատերազմի մեջ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
«Ռոմնին բազմիցս քննադատել է Իրաքում պատերազմի դադարեցումն ու ամերիկացի զինծառայողների վերադարձը։ Նա համարում է նաև, որ սխալ է նշված Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման ամսաթիվը: Նա իր ելույթներում մշտապես նշում է նաև, որ պատրաստ է Սիրիայի հետ պատերազմի»,- նշել է Բայդենը: Իսկ Իրանի և նրա ատոմային ծրագրի վերաբերյալ Ռոմնին հայտարարել է, որ պետք էր ավելի կտրուկ քաղաքականություն վարել, քան վարում է ԱՄՆ գործող նախագահը։