Տրայան Բասեսկուն մնում է Ռումինիայի նախագահ մինչև լիազորությունների ավարտը` 2014 թվականը. վարչապետի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը ձախողվեց. հանրաքվեին մասնակցեցին ընտրողների 46 տոկոսը, իսկ օրենսդրությունը պահանջում է առնվազն 50 տոկոս մասնակցություն: Բասեսկուն հանրաքվեով վերահաստատում է իր նախագահական լիազրությունները արդեն երկրորդ անգամ: Երկրի վարչապետը նրան մեղադրել էր իշխանությունը գերազանցելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, կառավարության գործերին միջամտելու մեջ, իսկ Բասեսկուն կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն, քանի որ իրեն զրպարտում են: