Պերուի նախագահ Օլյանտա ՈՒմելան երկրի վարչապետ է նշանակել Խուան Խիմենիսին, որը մինչ այդ արդարադատության նախարարն էր: Սա արդեն երրորդ վարչապետն է ՈՒմելայի ընդամենը մեկամյա նախագահության ընթացքում: Միաժամանակ երկրի ղեկավարը փոխել է ուժային նախարարներին:
Նշենք, որ երկուշաբթի հրաժարականի դիմում էր ներկայացրել Պերուի վարչապետ Օսկար Վալդեսը, որի հետ, համաձայն օրենսդրության, նաև ամբողջ կառավարությունը: Պաշտոնական բացատրություն կառավարության ղեկավարի հրաժարականի հետ կապված առայժմ չի տրվում: Սակայն վերջին շրջանում նա քննադատությունների մշտական թիրախ էր, համաձայն որոնց` Վալդեսը չէր կարողանում լուծել երկրի առաջ ծառացած բազմաթիվ սոցիալական խնդիրներ: