Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում լայնամասշտաբ ցույցեր են ընթացել: Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնում այս ամսվա սկզբին երկրի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, ակցիաներին մասնակցել է մի քանի հազար մարդ: Հանրահավաքները կազմակերպել է ուսանողական շարժումը, որը նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին մեղադրել է ընտրողներին կաշառելու և կենտրոնական հեռուստաընկերության վրա ճնշումներ բանեցնելու համար, որպեսզի վերջինս ընտրական գործընթացները լուսաբանի Նյետոյին ձեռնտու համատեքստում:
Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն, որ ներկայացնում էր Հեղափոխական-դեմոկրատական կուսակցությունը, նույնպես հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները: