Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել ահաբեկչություններ: Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տվյալներով` միայն մայրաքաղաքում ահաբեկչությունից 28 մարդ է զոհվել: Բաղդադից 70 կմ հյուսիս տեղակայված ռազմաբազայում պայթյունի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: The Washinghton Post-ը հաղորդում է, որ մի քանի ռումբերի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի:
Իրաքի իշխանություններն ահաբեկչությունների համար մեղադրում են «Ալ Քաիդային», որը փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում: