Լիբիայի քաղաքական առաջնորդներն ազգային միասնության կառավարություն ձևավորելու նպատակով բանակցություններ են սկսել: Բազմակողմ խորհրդակցությունները մեկնարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո:
Նշենք, որ ընտրություններում հաղթել է լիբերալ ազգային ուժերի ալյանսը, որը ղեկավարում է Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը: Ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մուսուլման եղբայրներ» շարժման լիբիական մասնաճյուղը: Լիբիայում 200 պատգամավորական աթոռներից 33-ը զբաղեցրել են կանայք: