Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությանը միավորվելու` տեղեկացրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինի հետ Բրյուսելում հանդիպման ժամանակ: Գոշինն ադրբեջանական պատվիրակությանը տեղեկացրել է Մաքսային միության և համապատասխան օրենսդրության մասին, իսկ ադրբեջանական պատվիրակությունն իրազեկել է, որ իրենք մտադիր չեն միությանը միանալու և նոր մաքսային օրենսգիրք են մշակում:
Ադրբեջանն աջակցում է Թուրքիային թուրքալեզու երկրների մաքսային միության ստեղծման հարցում: «Ադրբեջանը պատրաստ է մասնակցել թուրքալեզու պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը»,- փոխանցել է պետական մաքսային կոմիտեն: Համապատասխան պայմանավորվածության հանգել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը և Թուրքիայի մաքսատան ու առևտրի նախարար Զիա Ալթունյալդիզը Բրյուսելում: