Թաիլանդի հարավում գտնվող Նարատխիվատ շրջանում գյուղի և ռազմական բազայի վրա զինված ծայրահեղականների հարձակումից 3 մարդ է զոհվել:
Մոտ 25 գրոհայիններ միաժամանակյա կրակ են բացել ռազմաբազայի և բնակելի տների ուղղությամբ:
Թաիլանդի հարավում իսլամամետ անջատողականների գործողությունների հետևանքով 8 տարում ավելի քան 5 հազար մարդ է զոհվել, 9 հազարը վիրավորվել է: Իսլամիստները երկրի հարավում ցանկանում են անկախություն ձեռք բերել` դուրս գալով թագավորության կազմից: