Այսօր 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցալ Տոկիոյի շրջանում։ Երկրաշարժի հետևանքով օրորվել են քաղաքի երկնաքերները։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Մասնագետները հայտնում են, որ ցունամիի առաջացման վտանգ չկա։
Ստորգետնյա ցնցման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը։ Ճապոնիայի մայրաքաղաքի օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով։