Հուլիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը Ռիչարդ Մորնինգսթարին հաստատեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան` Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում միաձայն կայացած որոշումից հետո: Մորնինգսթարի թեկնածությունը Սենատին առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ը Ադրբեջանում դեսպանի չուներ 2011-ի դեկտեմբերից, երբ իր առաքելությունն ավարտեց Մեթյու Բրայզան: 2010-ի դեկտեմբերի 29-ին Բարաք Օբաման նրան դեսպան էր նշանակել` շրջանցելով Սենատը, որը մի քանի ամիս Բրայզային չէր հաստատում դեսպանի պաշտոնում: