Պարագվայի զինված ուժերը և ոստիկանությունը կիրակի հայտարարել են իմպիչմենթի հետևանքով պաշտոնից հեռացված նախագահ Ֆերնանդո Լուգոյին իրենց աջակցության մասին: Բանակը և ոստիկանությունը դատապարտում են պատգամավորների նախաձեռնած գործընթացը, որը հանգեցրել է երկրի նախագահի պաշտոնանկությանը: Ուժայինների ընդունած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում ընդունվել է առանց հանրային քննարկումների և Պարագվայի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ինչը նշանակում է, որ երկիրը լուրջ հետընթաց է արձանագրել ժողովրդավարական գործընթացներում:
Լուգոյի իմպիչմենթից հետո պետության ղեկավարի պարտականությունները մինչև 2013 թ. ապրիլը փոխանցվել են փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն: Պարագվայի խորհրդարանի գործողությունները քննադատել են շատ եկրներ: Մի շարք պետություններ հետ են կանչել իրենց դեսպաններին:
Նշենք, որ Լուգոյի իմպիչմենթի պատճառ է դարձել հունիսի 15-ին հողազուրկ գյուղացիների և ոստիկանության միջև բախումը, որի հետևանքով զոհվել է 17 մարդ: