Սիրիայում հրազենից վիրավորվել է բելգիացի լրագրող Ահմեդ Բահադուն (Ahmed Bahaddou), որն աշխատում է «Ասոշիեյթեդ պրես»-ում որպես օպերատոր: Բահադուն վիրավորվել է ուրբաթ, իսկ կիրակի տեղափոխվել է լոնդոնյան հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բահադուն Սիրիա էր ժամանել հունիսի 2-ին իր երկու գործընկերների հետ` այդ երկրում ծավալվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով:
Նշենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի է` չեն դադարում հակակառավարական ցույցերը: Գրեթե ամեն օր տեղեկություններ են հաղորդվում մարդկային զոհերի մասին` ինչպես խաղաղ բնակչությունից, այնպես էլ ուժային կառույցներից: