Հունիսի 1-ին` ժամը 18.21-ին, Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի առանձնատներից մեկում հայտնաբերվել է մեկ մետր երկարությամբ օձ:
Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք սողունին վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Նշված դեպքը այս տարվա թվով երկրորդն է Կապանում: Առաջինը տեղի էր ունեցել էր մայիսի 30-ին` Կապանի Բարաբաթում թաղամասի թիվ 12 դպրոցին կից մանկապարտեզում, որտեղ փրկարարները նույն ձևով վնասազերծել և տեղափոխել են առաջին օձին:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ