...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից: Ասում են նաև, որ այս «կնքված» թղթերը ի պահ են տրվել նախագահական գզրոցին՝ հարմար առիթի դեպքում գործի դրվելու նպատակով: