ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Հետաքրքիր է, մենք ՌԴ-ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»

    Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Հետաքրքիր է, մենք ՌԴ-ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»

    18.07.2013| 00:06
    Հայաստանը երևի աշխարհի միակ երկիրն է, որի դեսպանների մեծ մասը ոչ թե դիվանագիտական առաքելություն է իրականացնում այլ պետություններում, ներկայացնելով մեր պետության և մեր քաղաքացիների շահերը տվյալ երկրում, այլ զբաղված է իր բիզնես-պրոեկտների առաջխաղացմամբ։
  • Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. «Շան գլուխը» Պետդումայում է թաղված

    Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. «Շան գլուխը» Պետդումայում է թաղված

    17.07.2013| 17:18
    ՌԴ-ում իմ հանդիպումների ընթացքում հաջողվեց որոշ տվյալներ ստանալ մոսկովյան ողբերգության մասնակից հայ վարորդի անվան շուրջ ծավալվող աղմուկի պատճառների մասին: Ռուսաստանը հսկայական երկիր է, և նմանատիպ պատահարները հազվադեպ երևույթ չեն, սակայն ՌԴ Պետդումայում այս պահին քննարկման մեջ է օրենքի նախագիծ, որով արգելվելու է ոչ ռուսական վարորդական իրավունք ունեցող անձանց ներգրավել աշխատանքի ՌԴ տարածքում:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից

    17.07.2013| 00:51
    ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում կալանավորված Հրաչյա Հարությունյանին այսպես դատարան բերելն ու այսպես կալանավորելը ռուսական մտածողության ցցուն դրսևորում է «ատելի կովկասցու» հանդեպ:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Դու ես մեղավոր, որ կովկասցի ես ու հայ ես

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Դու ես մեղավոր, որ կովկասցի ես ու հայ ես

    16.07.2013| 18:24
    Սարսափելի է 18 մարդու մահը: Անդառնալի ու անմխիթարելի կորուստ նրանց ընտանքիների համար: Ոչ պակաս սարսափելի է մի հավերժ կյանք, թեկուզև բանտում, 18 կյանք ու ընտանիք խորտակելու մեղքի զգացումով ապրելը: Սարսափելի է սեփական որդու գերեզմանը սարքելու համար խոպան գնալն ու այսպիսի փորձանքի մեջ ընկենլը:
  • Նոր արագաչափեր`Հայաստանի ավտոճանապարհներին

    Նոր արագաչափեր`Հայաստանի ավտոճանապարհներին

    16.07.2013| 18:17
    Այսօրվանից Հայաստանի ավտոճանապարհներին գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր:Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը:
  • Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Տգիտության ու նյութապաշտության «խաչակրաց արշավանք» հայոց դպրոցներում

    Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Տգիտության ու նյութապաշտության «խաչակրաց արշավանք» հայոց դպրոցներում

    16.07.2013| 00:19
    «Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը» (Մովսես Խորենացի` «Ողբ»):
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք

    15.07.2013| 16:51
    Պարոն Զատուլինն իրավացի է` ներկայումս Հայաստանը Ռուսաստանի համար կարևորություն ունի հատկապես ռազմաքաղաքական տեսանկյունից: Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որտեղ ռուսական ներկայությունն այսչափ առարկայական է ու համընդգրկուն:
  • Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Կիրակին՝ լռության դասի օր

    Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Կիրակին՝ լռության դասի օր

    14.07.2013| 13:17
    Ճապոնական դպրոցի կրթակարգում`մինչև ուշ միջնադար, եղել է նաև լռության դաս և հատուկ, առանձին ուսուցիչ: Այդ ուսուցիչը օրվա որոշակի ժամի մտել է դասարան, գլխի թեթևակի խոնարհումով ողջունել աշակերտներին, ստացել իր ողջույնի պատասխանը, որից հետո ծալապատիկ նստել են ու վաթսուն րոպե ...լռել:
  • Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Որտեղից է սկսվում հայրենիքը

    Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Որտեղից է սկսվում հայրենիքը

    12.07.2013| 23:42
    Այսօր Արարատի մարզում էինք: Աղջկաս կուրսային ֆիլմի նկարահանման համար վայր էինք ընտրում: Մեզ հետ էր նաև աղջկաս ֆիլմի պրոդյուսերը, ազգությամբ չինացի, ԱՄՆ-ի բնակիչ Էնդին: Շատ քիչ մարդկանց հանդիպեցինք, հիմնականում վաթսուն անց կանանց և տղամարդկանց: Ցավալի էր, երիտասարդության պակասն ակնհայտ էր:
  • -Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

    -Բնիկ որտեղացի՞ ես։ -Հա՛յ եմ։

    12.07.2013| 12:12
    Հաճելի է, որ թերթի հեղինակներից մեկը լինելու պատիվն ունեմ։ Տպագրվել եմ տարբեր թերթերում, բայց դա եղել է փնտրտուքի պես մի բան։ «Իրատեսը» հաճելիորեն զարմացրեց իր լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով, գեղեցիկ, մաքուր, հյութեղ ու կենդանի հայերենով. թերթը կարդացողը վստահաբար կարող է սովորել լեզվաոճական գեղեցիկ, ճիշտ և սրամիտ դարձվածներ, հայերենի ճկուն շարադասություն և այնքան չարչրկված ու արհամարհված կետադրություն։ Գուցե որոշ մարդիկ ասեն, թե այսօր դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ապրում ենք քաղաքական, ես կասեի` պատմական բուռն և ճակատագրական ժամանակներում, կարևորը թերթի բովանդակությունն է, գաղափարական, փիլիսոփայական ուղղվածությունը։ Միանգամայն ճիշտ է։