ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Միայն մուղա՞մը խանգարեց

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Միայն մուղա՞մը խանգարեց
29.09.2016 | 10:55

Պարզվում է՝ Թբիլիսիում վրացի ազգայնականների կողմից օրերս թուրքական սրճարան-ռեստորան-խանութները ավիրվել, ջարդուփշուր են արվել, որովհետև վաղ առավոտից Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում այդ օբյեկտներից թուրքական երաժշտություն է լսվել: Թուրքական մուղամների բարձր ձայնը վրդովվեցրել է ազգայնականներին, որովհետև այդ օրը եղել է աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու սգո տարելիցը:
Իրոք հետաքրքիր են այս վրացիները:


Որ թուրքերը, ադրբեջանցիները ճագարի նման բազմանում են Վրաստանում՝ հեչ, որ Թուրքիան արդեն նկրտումներ ունի Աջարիայի ու Աբխազիայի նկատմամբ՝ հեչ, որ թուրքական, ադրբեջանական դպրոցներն են շատանում՝ հեչ, որ Բաթումիում անօրինական՝ առանց շինարարական և այլ համապատասխան թույլտվության, արհամարհելով իշխանություններին բոլորովին վերջերս հերթական թուրքական դպրոցն են բացել՝ հեչ, որ թուրք-մսխեթինցիներն են լցվել հենց թուրք-վրացական սահմանին՝ հեչ, միայն այդ մուղա՞մը խանգարեց:

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ