ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Նիկոլը ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Նիկոլը ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին
26.11.2014 | 18:23

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է եռյակին ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել ԱԺ-ում և նախաձեռնել է արտահերթ կարգով նիստ հրավիրել, եթե դրա համար հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլը, փաստորեն, ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին:
Արդյոք եռյակը իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին իր հայտարարություններում անկեղծ է, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նրա առաջարկությունը, փաստորեն, լակմուսի թղթի դեր կխաղան: Նորին թագավորական մեծությունը, Առաջին և «միակ օծյալն» ու Դոն Քիշոտը կհանձնե՞ն այս քննությունը, թե՞ ոչ:
Բարդ իրավիճակ է և ոչ միանշանակ: Այլ հարց է, որ իշխանափոխության կոչերը հիմա անիմաստ են և ժամանակավրեպ, դրա երկրորդ կարծիքը չկա: Ո´չ պետությունը, և ո´չ էլ ժողովուրդը պատրաստ չեն դրան, հերթականն էլ մոտենում է, քիչ մնաց: Բարդ է եռյակի համար, որվհետև անմիջապես կուժեղանա կարապի, խեցգետնի և գայլաձկան էֆեկտը:
ԲՀԿ-ի շատ պատգամավորներ անգամ ատրճանակի սպառնալիքի պայմաններում չեն ստորագրի այդ առաջարկի տակ: Եվ, իհարկե, ճիշտ էլ կանեն, քանի որ նրանք կորցնելու շատ բան ունեն, դե հո իրենք գաղափարի, քաղաքական հայացքների համար չե՞ն հարել ԲՀԿ-ին, ուղղակի այդ ժամանակ այդպես էր պետք, և վերջ: Իսկ հիմա պետք չէ կրակի հետ խաղալ, հո միամիտ չե՞ն:
Չէ´, Նիկոլ, չհավաքեցիր 44 ինքնասպաններին: Լավագույն դեպքում` դու, Զարուհին, «ժառանգությունից», ՀԱԿ-ից էլի մի երկուական հոգի, մի երկու-երեքը գուցե, չնայած կասկածում եմ`ԲՀԿ-ից… Եվ ի՞նչ: Բնականաբար` ոչինչ:
Հիմա կասեք` ուրեմն կե՞ղծ ընդդիմություն են: Իհարկե` ոչ, ինչպես իրենք են միշտ պնդում` այլընտրանքային են: Հետո ինչո՞ւ միանան քեզ, նրանք Դեմիրճյան Ստյոպայի նման գիտեն` երբ անեն, ինչպես անեն, ումով անեն: Դեռ ժամանակը չէ, շտապել պետք չէ:
«Հարսնացուն հյուսիսից» Ֆիլմը հիշո՞ւմ եք: Հիշո՞ւմ եք աղջկա հոր ասածը. "Вот придет Наталья Сергеевна, тогда я скажу свое мужское слово": Այո´, սպասենք «Նատալյա Սերգեևնայի» վճռին: Կամ, ավելի լավ է, հերթական ընտրություններին: Դա ավելի խելամիտ է:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ