ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տիգրան ԺԱՄԿՈՉՅԱՆ. Տեսնես գտա՞վ

Տիգրան ԺԱՄԿՈՉՅԱՆ. Տեսնես գտա՞վ
26.10.2014 | 13:13

2006-ի աշունն էր: Ընկերոջս հետ գնացինք Հրազդանի մալ-բազար՝ ղավուրմի համար էրինջ առնելու: ՈՒզածներս չգտանք, որոշեցինք մի քիչ պտտել` բան-ման տեսնելու համար: Խոսում էինք, մեկ էլ մի կորացած ծերուկ, պարկը ուսին, մոտեցավ մեր կանգնած տեղին, բացեց, պարկը, փռեց գետնին, հանեց մի քանի տասնյակ հին իրեր ու սկսեց դրանք դասավորել: Էլ մաշված խոզանակներ, էլ «ատվյոռկաներ» (պտուտակահան չեմ ասում, որովհետև միայն Պ տառն էր մնացել դրանցից), կոտրված մարտկոցներ, ժանգոտված եղունգ կտրելիքներ, հին դանակ, պատառաքաղ, հարթուկի տակացու, էլ ինչ ասես ուրիշ անպիտան բաներ:
-Բիրիք եմ ծախում, երկու հարյուր հազարի ապրանք կա, ով շուտ քսան հազար տա` կտամ իրեն:
-Այ մարդ, վեց ամիս է գնում-գալիս ես, մի բան չես ծախել: Չհոգնեցի՞ր:
Միանգամից պատկերացրեցի իրավիճակն ու մոտեցա:
-Ինչքա՞ն տամ սրան,-ասացի,- վերջին գինն ասա:
-15 հազար, չեմ կարում ծախել, իմ խելքի բանը չի:
-10 կտամ,-ասացի...
Երկար- բարակ սակարկությունից հետո 12 հազարով բարիշեցինք: Տվեցի, պարկը վերցրի ու քայլեցի բազարի ելքի ուղղությամբ: Ամբողջ ընթացքում ընկերս զարմացած նայում ու լսում էր մեզ: Բիձեն էլ հայացքը պարկից չեր շեղում, կարծես կյանքի մեծ մասը մեջը մնաց:
-Այ ախպեր, փողը տվիր, լավ արիր, եղածը հետ տուր մարդուն,- ասաց ընկերս:
-Չեմ տալու, դու բան չես հասկանում: Վեց ամիս է մարդը չի կարողանում ապրանքը վաճառել, այսօր վաճառեց, ազատվեց, հանդարտվեց, հասկանում ե՞ս:
Չտվեցի, աղբամանը նետեցի Երևանում, բայց վախը մեջս էր: Չգտնի՞ հանկարծ:

Դիտվել է՝ 3733

Մեկնաբանություններ