ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իսկ ՈՒկրաինայի իշխանություններն ու ժողովուրդը դարձել են գործիք

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իսկ ՈՒկրաինայի իշխանություններն ու ժողովուրդը դարձել են գործիք
19.02.2014 | 17:10

Կիևն ալեկոծված է, կրակի մեջ է, փողոցներում, բարիկադների շուրջ բախումներ են, արյուն է հոսում: Սկսվել են կատաղի բախումները ցուցարարների և ոստիկանների միջև:

Զայրացած ցուցարարներ, քարեր, երկաթյա ձողեր, «մոլոտովյան կոկտեյլներ», զենք, ոստիկանական վերակարգեր, հատուկ ջոկատայիններ, հատուկ միջոցներ, տեխնիկա և դաժան բախումներ: Ո՞ւմ խղճին է այս ամենը: Իմ կարծիքով` առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի: Ամբողջ աշխարհն իրենց աշխարհաքաղաքական խնդիրների, բաժանումների, ազդեցության տակ առնելու մոլուցքի պատճառով զոհվում են ամբողջ աշխարհով մեկ, ավերվում են քաղաքներ, պետություններ: Ցավն այն է, որ այս ամենից հետո հնչում են նրանց փարիսեցիական հայտարարությունները, մտահոգությունները, կոչերը երկխոսության, բանակցությունների, հաշտության վերաբերյալ: Եթե այսպես շարունակվի, եթե այսպես զարգանան գործընթացները, ապա քաղաքացիական պատերազմն անխուսափելի է: Անխուսափելի է այդ պետության մասնատումն ու իմ նշած երկրների միջև բաժան-բաժան անելը: Իսկ Ուկրաինայի իշխանությունները և ժողովուրդը դարձել են ընդամենը խամաճիկ, գործիք, թեկուզ, գուցե և ազնիվ մղումներով, սակայն` գործիք:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ