ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Լաց ըլնելու թազա ձև

Սամվել ՍԵՎԱԴԱ. Լաց ըլնելու թազա ձև
16.01.2014 | 12:00

Էսօր առավոտ վեր կացա, հագնվեցի, ինքս ինձ տվեցի-առա, շունչս պահած մտա փոստի բաժամունք` արվեստանոցիս դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձերը մուծելու:
Պինդ բռնվեք աթոռից, սեղանից...
Գազ- 73,400 դր.
Էլեկտրաէներգիա - 44,500 դր.
ՅՈՒՔՈՄ - 19,700 դր.
Ջուր - 5,200 դր.
Երթևեկության անկապ տուգանք - 10,000 դր. + 5,000 դր.
Բջջային հեռ. - 9,400 դր.
---------------------------------------------------
Ընդամենը` - 167,200 դրամ
Հարյուր վաթսուն յոթ հազար երկու հարյուր դրամ խելոք մուծեցի ու նեՌվայնությունս թափեցի առանց հերթ խցկված մի անկապ մարդու գլխին:
ՈՒժս հազիվ էդ հարիֆի վրա պատեց:
Էկա արվեստանոց, մանթո նստեցի, հետո գրպանիցս հանեցի մուծումների կվիտանցիաները պատռեցի, հազար կտոր արեցի, լցրեցի ունիտազն ու ջուրը քաշեցի, որ աչքս չտեսնի:
Էդ րոպեին պաշտոնյա ծանոթներիցս մեկը զանգեց, պատմեցի, ասացի` ախր սենց ո ՞նց կլինի:
Ասաց` դե լա՜վ, թարգի´, էդ էլ լաց ըլնելու թազա ձև է ՞...
Դե արի ու մի ասա. «Ա ն ա ս ո´ւն»:

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ