ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն
14.11.2013 | 10:47

Վերջին տասնամյակը «հավերժ» նախագահների գահավիժման շրջան էր, և արդեն իսկ կարելի է խորհել որոշ օրինաչափությունների մասին. մեկ անգամ իշխանության գալով ու սեփական ժողովուրդներին խաբելու և բռնաճնշելու միջոցով իշխանությունը քսան և ավելի տարիներ սեփական ընտանիքի ձեռքը պահող պետության ղեկավարների զգալի մասի վախճանը տխուր և դաժան եղավ: Սադամի, Քադաֆիի, Մուբարաքի վերջը պետք է նախազգուշացում դառնա Քարիմովի, Ալիևի և հետխորհրդային մի շարք այլ պետությունների իշխանական ընտանիքների համար: Նրանցից և ոչ մեկի համար բացառություն չի լինի, ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն, անուններն էլ կջնջեն իրենց երկրների պատմության էջերից: Նախագահ Ակաևի օրինակը հանիրավի շուտ մոռացվեց: Այդ «հավերժներից» ով էլ իր մահով մեռավ առ այսօր՝ սեփական մեղքերը ավանդեց իր ձեռքից իշխանությունը նվեր ստացած ժառանգներին: Իշխանությունն առեղծվածային երևույթ է, և դրա օրինաչափություններն անտեսողները սովորաբար դառնում են սեփական իշխանատենչության զոհը: Առավել ևս, եթե կան արտաքին ուժեր, որոնց համար կառավարման այդ ժողովրդավարական-բռնապետական ձևը հնարավորություն է տալիս պետք եղած ժամանակ գործերի ընթացքն իրենց ուզած հունով տանելու:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ