ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս եղանակին դարչինով քաղցրաբլիթը իսկական երջանկություն է

Այս եղանակին  դարչինով քաղցրաբլիթը իսկական երջանկություն է
10.11.2013 | 16:26

Իհարկե` անպայման մեկ բաժակ սև թեյով: Իսկ քաղցրաբլիթը պատրաստում են այսպես: Երեք ձուն հարում են 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնում 200 գրամ լավ փափկեցրած կամ թեթևակի հալեցրած կարագ կամ մարգարին, կես թեյի գդալ սոդա, մեկ պտղունց աղ, 1 ճաշի դգալ աղացած դարչին, ¼ թեյի գդալ վանիլին, 4-5 մանր կտրտած ընկույզ և ալյուր, որքան խմորը կտանի: Ստացվում է փափուկ, հաճելի խմոր, գրեթե պլատիլինի պես, որը կարող եք ձևավորել ինչպես ցանկանաք: Թավայի մեջ փռեք յուղաթույթ, վրան ալյուր շաղ տվեք: Խմորը բացեք 1 սմ հաստությամբ, կտրտեք ինչպես ցանկանում եք` սուրճի բաժակով, ձևավոր եզրերով փոքրիկ ափսեով կամ ձևավոր դանակով, նույնիսկ տարբեր պատկերներ կարող եք ստանալ, քանի որ խմորը բավականին ենթարկվող է: Թավայի մեջ շարելուց հետո թխեք լավ տաքացված ջեռոցի մեջ, որը համապատասխանում է բիսկվիթի համար նախատեսված ձեր ջեռոցի ջերմաստիճանին: Հետևեք, որ քաղցրաբլիթները չայրվեն, նրանք պետք է թույլ կակաոյի գույն ստանան: Վրան կարող եք շաղ տալ շաքարի փոշի, եթե դա ձեզ հաճելի է: Քաղցրաբլիթները անմիջապես ջեռոցից հանելու հետո բավականին փափուկ են, հետո չորանում են, բայց շարունակում են մնալ փխրուն և համեղ: Բարի ախորժակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ