Վերջին 50 օրվա բողոքի ցույցերի ընթացքում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. Ֆրանսիայի հրապարակի միջին տարիքը 35 է, իսկ մեր դեմ կատաղի կենաց-մահու կռիվ տվող զանգվածի միջին տարիքը 65-ից բարձր է:
«Լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՛ր ազգիցն ես» (Խաչատուր Աբովյան):
Կեցցե ժողովրդավարությունը: Եթե արվեստը զոհեր է պահանջում, ապա ժողովրդավարության մարդասիրական բնույթը բավարարվում է ամենօրյա ռեժիմով ընդդիմադիրներին բերման ենթարկելով:
Ինձ միշտ հիացրել է հասարակ ամերիկացիների պատրիոտիզմը: Երկրի դեմքն ու պատիվը ներկայացնող խորհրդանիշների նկատմամբ նրանք ինքնաբուխ, անհավակնոտ ակնածանք ունեն, և դրա մեջ կեղծ, ցուցադրական ոչինչ չկա:
Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը։
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...