Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Կյանքն ակնթարթ է՝ ինչքան էլ երկար լինի

Կյանքն ակնթարթ է՝ ինչքան էլ երկար լինի
24.08.2024 | 06:55

Մի՛ սպասի, մինչև քեզ քիչ մնա ապրելու, որ սկսես ապրել։ Քեզ հիմա քիչ ա մնացել ապրելու։ Եթե անգամ դու քսան տարեկան ես, մեկ ա, քեզ քիչ ա մնացել ապրելու։ Դեռ չծնված՝ քեզ արդեն քիչ ա մնացել ապրելու։ Մարդու կյանքը շատ կարճ ա։ Եթե նույնիսկ քո գենետիկական պատմության նախաբանում մեծատառ դեզօքսիռիբոնուկլեինաթթուներով փորագրված ա ԵՐԿԱՐԱԿՅԱՑ, էլի քեզ քիչ ա մնացել ապրելու։ Պարզապես՝ դու նման ես էն ճանճին, որը խոնահոցում խույս ա տվել ճանճասպանից ու հիմա տզզոցով սլանում ա դեպի հյուրասենյակ, որտեղ խճճվելու ա սարդոստայնի մեջ ու հոգին ավանդի։ Էդ մի քանի մետրն ա երկարակյացի տարբերությունը։

Եթե դու ծնվել ես որպես մարդ կենսաբանական տեսակ, քո կյանքն ակնթարթ ա՝ ինչքան էլ երկար լինի։

Մի՛ լցրու էդ ակնթարթը դատարկությամբ։ Դատարկությունից դուրս գալը շատ դժվար ա, չես հասցնի։

Մի՛ լցրու կյանքդ քո սիրելի մարդկանց բացակայությամբ, երբ նրանք դեռ հասանելի են։ Չես էլ նկատի, թե ոնց նրանք ռադիոծածկույթից դուրս կհայտնվեն։

Մի՛ լցրու քո կյանքն ատելությամբ։ Գիտե՞ս ատելությունն ինչով ա տարբերվում սիրուց։ Ատելությունը տանջալի սպասում ա։ Ոչ ոք չի ուզում հավերժ ատել, այլ սպասում ա, թե երբ ա բավարարվելու ատելությունը, որ հանգստանա։ Իսկ ատելությունը չի բավարարվում, երբեք չի հագենում։ Իսկ սերը՝ ընդհակառակը, ուզում ես, որ հավերժ լինի, երազում ես, որ երբեք չվերջանա։ Դրա համար էլ՝ ատելությամբ լցված մարդը դժբախտ ա, իսկ սիրով լցվածը՝ երջանիկ։

Ու մի՛ վախեցի սիրելուց, եթե անգամ վերջում ցավ ես զգալու։ Հա՛, իհարկե, սիրող մարդն անպաշտպան ա դառնում։ Ոչինչ, դարձի՛ անպաշտպան։ Աշարհի ամենաթանկարժեք, ամենահզոր բաներն անպաշտպան են։ Նորածինն անպաշտպան ա, բողբոջն անպաշտպան ա, արևի շողքն անպաշտպան ա՝ վարագույրը փակես, կանհետանա, գույներն անպաշտպան են՝ լույսը հանգցնես, կկորչեն։ Բայց հենց նրանք են կանգուն պահում աշխարհը։

Եթե քո մեջ սեր չկա, դա չի նշանակում, որ դու ապրում ես առանց սիրո։ Չէ՛, դա նշանակում ա, որ դու չես ապրում։ Որովհետև սերը կյանքի անհրաժեշտ պայման ա։ Չէ՞ որ եթե հեռախոսիդ մեջ լիցք չկա, դու հո չես խոսում առանց լիցքի հեռախոսով։ Դու պարզապես չես խոսում։ Քո հեռախոսը ոչնչով չի տարբերվում մայթի վրայի քարի կտորից։

Մի՛ դարձրու քո կյանքը քարի կտոր, դու ուրիշը չունես, էդ մեկն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 185

Մեկնաբանություններ