Շիկացած ու դողաղող ինչուները անտեր շան պես ընկած են փողոցներում...
Ոմանք նրանցից վախենում են,
Ոմանք` ձեռքի հետ քար են գցում,
Իսկ մնացածը չեն էլ նկատում...
Ինչուների կողքին բազմակետեր են։
Ես վախենում եմ բազմակետերից,
Նրանք ավարտ են ու շարունակությունը մնում է քո երևակայության մեջ...
Ու ես ստորակետ եմ որոնում...
26.07.2023
Իրինա ԱՐԱՄՅԱՆ -ՄԿՐՏՉՅԱՆ