Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 23
Տե’ր, շնորհիր մեզ, այդ հրաշալի ներքին խաղաղությունը:
Իմ որդինե՛ր, այդ խաղաղությունը իրոք վեր է ամեն մի ըմբռնումից: Այդ խաղաղությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Ոչ ոք չունի այդ խաղաղությունը խռովելու կարողություն:
Բայց միայն դուք կարող եք թույլ տալ, որ աշխարհի հոգսերն ու մտացիր զգացումները ներս մտնեն:
Միայն դուք կարող եք արտոնել, որ ներս խուժեն վախն ու հուսախաբությունը:
Միայն դուք եք ի զորու բացելու դուռը և թույլ տալու, որ գողը ներս մտնի ու խաթարի ձեր խաղաղությունը:
Այս պայմանը` իբրև սկզբունք, կիրառեք ձեր կյանքում, թույլ մի՛ տվեք, որ որևէ մի բան խանգարի ձեր խաղաղությունը, ձեր սրտի անդորրը, որ գտել եք Ինձ հետ ունեցած առնչությունից: Դադարեցրե՛ք ամեն գործ, առժամանակ մի հարաբերվեք ո՛չ մեկի հետ, մինչև որ կորած խաղաղությունը վերահաստատվի: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ հետ առնչվող մարդիկ ավերեն ձեր սրտի ու մտքի խաղաղությունը: Թույլ մի՛ տվեք և ո՛չ մեկին, որ մի որևէ նեղության, որևէ խռովության կամ մի որևէ ձախողության պատրվակով` թեկուզ մի կարճ ժամանակով խանգարի ձեր ներքին խաղաղությունը:
Դուք ամեն մի դժվարություն ընդունեք` փորձառության շնորհիվ` խաղաղությանը տիրանալու միջոց: Տեսեք, որ ո՛չ մի գործ, ո՛չ մի ժամանց չվնասի ձեր ներքին ներդաշնակությունը. որ պահվում է Ինձ մոտ, գաղտնի Վայրի մեջ Իմ Հոր: