ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բարեկամներ, ուշադրություն

Բարեկամներ, ուշադրություն
22.07.2024 | 21:41

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու։

Ընտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին։

Առերևույթ տեղի ունեցող կուլիսային զարգացումները, ըստ իս, շատ նման են Քրեական օրենսգրքի 438, 441 հոդվածներում նկարագրված գործողություններին, և եթե իրավապահ մարմիններից որևէ մեկը որոշի արձագանքել այս գրառմանը, ապա առաջին բանը, որ պիտի անի, Կառավարության անցագրային բաժնում ստուգում անցկացնելն է։ Պետք է պարզել, թե հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ara Shirinyanի և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ։

Կա ևս մեկ հանգամանք, որը, համադրված այդ հանդիպման և մրցույթի սպասվող արդյունքի հետ, կասկածի տեղ չի թողնում։ Այդ հանգամանքն առայժմ կպահեմ քննության համար։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ ավելին գիտեմ, քան հիմա գրում եմ:

Հանրային հեռարձակողի խորհուրդ, Վահագն Թևոսյան, Arpi Voskanyan, Վասակ Դարբինյան, Varujan Olkinyan և Aram Sukiasyan, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը։

Հույսս մեծ է, որ առնվազն ձեզնից ոմանց «մութ» են խաղացնում, և դուք այս մասին պարզապես չգիտեիք։

Չեղարկեք այս մրցույթը և նշանակեք նորը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները չպիտի Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն։ Դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է միշտ՝ սկսած 2010 թվականից։ Չեղարկեք մրցույթը։ Վերականգնեք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որ այս մրցույթին ընդառաջ վերացրել էիք ապրլի 5-ի կամայական ձեր որոշմամբ, և նոր մրցույթ նշանակեք։

Համը դուրս է եկել։

Մրցույթի մնացած մասնակիցներին՝ Bella Hovhannisyan, Mher Margaryan, Միքայել Յալանուզյան, Լուսինե Պետրոսյան, Հակոբ Ռուբինյան, Nazeli Ohanyan, ձեր նկատմամբ ազնիվ չեն եղել: Պահանջեք անկախ մրցութային հանձնաժողով: Իրավաբան վարձեք: Սկսեք նախապատրաստվել մրցույթի արդյունքը դատարանում բողոքարկելուն: Իսկ եթե ամսի 29-ից հետո մրցույթի արդյունքը դատարան չեք տանելու, հետ կանգնեք այս ֆարսը լեգիտիմացնող ֆոնային թեկնածուի անպատվաբեր դերից։ Ի նշան բողոքի՝ բոյկոտեք մրցույթը, ձեր հայտերը հետ վերցրեք և հայտարարեք այդ մասին։ Դեռ ժամանակ կա։

Եթե որոշում կայացնելու համար լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեք, ձեր տրամադրության տակ եմ։

Հանրային հեռարձակման ճակատագրով մտահոգ մարդկանց. ինձ հաճախ հարցնում եք` «բա մենք ինչ անենք, ինչով նպաստենք արդարացի հանգուցալուծմանը»: Բոլոր հնարավոր եղանակներով պահանջեք Հանրային հեռարձակողի խորհուրդ-ի անդամներից վերականգնել անկախ մրցութային հանձնաժողովը, որը նրանք չեղարկել էին 24 թվականի ապրիլի 5-ի N33-Լ որոշմամբ, և ռադիոյի տնօրենի մրցույթն անցկացնել անկախ ընտրիչների ընթացակարգով: Մնացել է մեկ շաբաթ: Իրավիճակ փոխելու համար ուղիղ այդքան ժամանակ ունենք:

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4030

Մեկնաբանություններ