«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հնարավորություն չունենք համագործակցելու Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը

Հնարավորություն չունենք համագործակցելու Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը
29.06.2024 | 16:08

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ցանկացած համագործակցություն Իրանի կողմից Հայաստանի հետ, այդ թվում և անվտանգության ոլորտում, կախված է հենց Հայաստանի կառավարությունից։

Այնուհետև դեսպանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել համագործակցել փոխադարձության սկզբունքով։ Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է ցանկացած մակարդակում, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների հիմքով»:

Սա վկայում է ծանր, շատ ծանր բաների մասին, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը հնարավորություն չունի համագործակցելու Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը։ Իսկ այդ հնարավորությունը կորցրել են այս իշխանությունները` զիջելով արևմտյան գործընկերներին ու հատկապես ԱՄՆ-ին։ Ընդ որում, եթե հաշվի առնենք Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ թեպետ Իրանի հետ Ֆրանսիան ունի լրջագույն հակասություններ, սակայն Հայաստանի հարցում Ֆրանսիայի և Իրանի շահերը համընկնում են, ապա կստացվի, որ հայ-իրանական հարաբերությունների դեմ գլխավորապես աշխատում են ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Իսրայելը։

Այլապես, կարծում եմ, որևէ հիմք չկա Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ դաշինքի չձևավորման համար, որը կարող էր որոշակիորեն հավասարակշռել տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմաքաղաքական պարիտետը (բալանս)։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ