Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 28
Մեծ Սերը գիտի, որ ամեն մի դժվարության մեջ, ամեն փորձության ու ձախողության մեջ, իր սիրելիի սոսկ ներկայությունը բավական է: Այս ձևով ստուգեք` Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:
Ինձ հետ լինելը միայն, իմանալը, որ Ես քո կողքին եմ` բերու՞մ է արդյոք քեզ խաղաղություն և ուրախություն:
Եթե այդպես չէ, այդ դեպքում Իմ հանդեպ ունեցած քո սերը և Իմ մասին ունեցած քո պատկերացումները թերի են:
Եթե իրոք այդպես է, ուրեմն ավելի շատ աղոթեք սեր ունենալու համար: