Առանց խաղաղության պայմանագիր կնքելու․սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով․ ապօրինի ձևով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ են հանձնվում։ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կատարում է Իլհամ Ալիևի ծրագիրը՝ Հայաստանը սարքում է Արևմտյան Ադրբեջան։ Տարիներ առաջ Ալիևը Հայաստանի սահմանին տեղակայած զորքերին կոչեց սահմանապահ ծառայության զինծառայողներ, հիմա էլ հայկական կողմից ևս սահմանապահ ծառայությունն է հսկելու սահմանը։ Պատերազմում պարտված, թաքուն կապիտուլյացիա ստորագրածը չի կարող «Խաղաղության խաչմերուկ», «Տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացում» և այլ ծրագրեր իրականացնել, նա լոկ կատարում է Իլհամ Ալիևը թելադրածը՝ Հայաստանի հանրությանը այն ներկայացնելով որպես սեփական նախաձեռնություն։
Ոսկան Սարգսյան