Ամենից կարևորը այն է, որ կրկին չանես նույն բանը, սպասելով, որ հետևանքները կլինեն նախորդներից տարբերվող: Քաղաքական օրակարգերում հրաշքներ չեն լինում, ու սա արդեն վաղուց հոգնեցուցիչ թեմա է:
էստեղ հստակ նախա ու ընթացիկ պլանավորում է պետք, անհրաժեշտ ռեսուրսների գիտակցում և ձեռք բերում, ոչ գծայնություն, անկանխատեսելիություն, հիերարխիա, դերաբաշխում, չոր կատարողականի համար անհատական պատասխանատվություն, պատեհապաշտներից զերծ պայմանների ապահովում և էլի լիքը այլ գործելաձևեր, մոտեցումների մի երկար ցուցակ:
Իհարկե, պատրաստի բաղադրատոմսեր չկան, բայց լուծումների ձևեր վաղուց կան:
Ի դեպ, փոխվել է գործողի նկատմամբ արմտյան մամուլի և Ազատություն ռ/կ-ի վերաբերմունքը:
Ինչևէ:
Բայց ամենից ծիծաղելին «քաղաքական ցոգոլներն» են, որոնց ներկաները ինչ-որ իրավիճակային պլանավորում են առաջարկել, թե բա՝ ձեզ այս կամ այն պաշտոնը, կարգավիճակը կտանք, դուք մեզ հետ աշխատեք: Հավանաբար, քաղաքական իդիոտիզմը անսահման է:
Ալեն Ղևոնդյան