ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բոլորն ամեն ինչի վրա թքած ունեն. Արմեն Հակոբյան

Բոլորն ամեն ինչի վրա թքած ունեն. Արմեն Հակոբյան
05.08.2022 | 07:27

Այսօր քաղաք էի իջել: Դա նշանակում է, որ մեր արվարձանից մի կարճ ժամանակով եկել էի դեռևս Հայաստանի դեռևս մայրաքաղաք Երևանի կենտրոն: Այնպես չէ, թե մեր արվարձանում մի ուրիշ վիճակ է: Ամենևին: Ասածս հո միայն կենտրոնի մասի՞ն չէ:
Մի խոսքով, մի զգալի տեղ պարզապես քայլեցի, որքան էլ որ դա հոգնեցուցիչ է երևանյան տապի պայմաններում, բայց դա՝ մի կողմ:


Վստահ եմ, որ շատերդ էլ պարզապես տներում նստած չեք, դուք էլ եք տեսել այն, ինչի մասին չեմ կարող չարտահայտվել:
Բառիս բուն իմաստով՝ ոչ մի փողոցում, ոչ մի մայթում, ոչ մի տեղ ու ոչ մեկի դեմքից կամ հպանցիկ խոսքուզրույցից, պահելաձևից, կեցվածքից չերևաց, որ անցնում եմ մի երկրի մի մայրաքաղաքով, մի ազգի կամ ժողովրդի ներկայացուցիչների կողքով, ումից, իր իսկ մի որոշակի մասի ջանքերով, իշխանության բերված ապիկարները խլել են Հայրենիքի մի հսկայական կտոր: Մի ժողովրդի միջով, ում մի ամբողջ սերնդի նույն այդ ապիկարները մահվան են մատնել: Մի ժողովրդի միջով, որից հենց հիմա, հենց էս պահին խլում են իր Հայրենիքի, իր կենսատարածքի մի մեծ կտոր, որ, ինչ էլ հաչա էն տխրահռչած թրքաբարո մահարարը, 30 տարի առաջ մեր լավագույն զավակների արյան գնով ազատագրվել էր, նրանց կյանքի գնով ջնջվել էր կավբյուրոների դիվական ծրագիրը՝ Արցախը Հայաստանից ֆիզիկապես կտրելու, անկլավայնացնելու առումով:


Ոչ մի բանից չերևաց, որ քայլում եմ մի ժողովրդի ներկայացուցիչների կողքով, որոնց ոմն փառչակ, որն օտիդո կզել է թուրքի առաջ, կռացնում է նույն այդ թուրքի առաջ, լիզել տալու համար իրենց ապուպապին կոտորած մարդակերների արնոտ ձեռքը կամ գարշահոտ չստերը:
Անջատված, ցավին անտարբեր, դավին տեղեկանալ չկամեցող բիոմասսա, ոչխարակույտ, որին ինչ ուզեն, կարող են անել:
Շունչս կտրվում էր: Ակնհայտ է, որ եթե էդ պահին իմ փոխարեն մի որևէ թուրք անցներ փողոցներով ու, ըստ իր քեֆի, մեկումեջ սրան կամ նրան սրախողխող աներ, կողքիններն էլի աղոթած անասունի նման, վզները ծռած, գնալու էին իրենց «գործերին», շատ-շատ իդիոտաբար ծոր կտային «սաղ նախկիններն են մեղավոր» հիմարամանթրան... ու՝ ոչ մի բան:

Անկասկած է, որ եթե մի որևէ թուրք այդ պահին որոշեր մի քանի հոգու սպանել, ապա նիկոլամենթերը կհայտնվեին ու կսկսեին ծեծել... սպանվածներին՝ շախ տալով մարդասպան թուրքին (սկզբունքորեն՝ ոչ մի տարբերություն. նիկոլի քամա՞կն են պահում, թե՞ թուրքի):
Նման պայմաններում ուզում ես՝ «միտինգ արա», ուզում ես՝ «սահմանադրական պայքարի այլ միջոց», բոլորն ամեն ինչի վրա թքած ունեն, բացի մի 15-20 հազար, հնարավոր է՝ 40-50 հազար հոգուց: Բայց էս անտեր քաղաքում միլիոնից ավել մարդ կա... Կներեք՝ շնչավոր:

Դիտվել է՝ 12614

Մեկնաբանություններ