Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ

Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
28.04.2024 | 07:33

Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս ցուցադրելու իրենց անհամաձայնությունը սրանց:

Պատճառը այդ ցասումը չկազմակերպելն ու չառաջնորդելն է: Մարդիկ նոր առաջնորդներ են ուզում: Նոր՝ կնշանակի ոչ թե անճանաչելի դեմքեր, այլ նոր վերաբերմունք դեպի պետություն և ժողովուրդ: Իսկ այդ նորը ճշմարտությունն է, մարդիկ հոգնել են ստից և խաբվելուց: Սուտն է, նախ քո անձի նկատմամբ և մյուսների հանդեպ, որ քանդում է մեր պետությունը:
Չենք կարող այսպես, չենք կարող լավ լինել ստի և կեղծիքի առաջնորդությամբ: Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ