Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։
Ընդ որում, Բաքուն հրաժարվում է հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից:
Այսպիսով պարզ է՝ ինչու՞ էին ՔՊ պատգամավորներն ու նախարարները մարտի 7-ին փախչում լրագրողներից՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, արդյոք Փաշինյանը որդեգրելու՞ է նույն մարտավարությունը, երբ ժամանակ է ձգձգում՝ բանը հասցնելով նրան, որ Ադրբեջանի զինուժը լուծի խնդիրը՝ մեր զինվորների արյան գնով:
Ինչու՞ հետպատերազմյան փուլում Հայաստանը հասավ նման զարհուրելի հանգրվանի, որը շատ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն:
Արդյոք մեր հասարակությունը գիտակցե՞լ է, որ Փաշինյանն ասոցացվում է ոչ թե խաղաղության, այլ մահաբեր պատերազմների հետ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ