Հայրենանվեր հայ, почётный հայ, духовик հայ և ավանդապաշտ հայ լինելը հիմա համարվում է ժամանակավրեպ մի բան:
Հիմա թրենդի մեջ է կոսմոպոլիտ հայ, ղզիկ հայ, խաղաղասեր հայ և ազատավարք հայ լինելը:
Բոլոր ազգերն էլ ունեցել են ու դեռ կունենան և՛ վերելքներ, և՛ անկումներ:
Սա էլ մեր բաժին անկումն էր, որը ողջ համահայկական զիբիլը հանեց ջրի երես:
Համբերատար լինենք, ոչինչ, զիբիլը ջրի հետ կհոսի կգնա ու պղտորված ջրերը կրկին կզուլալվեն:
Համբերատար լինենք, զի ցանկացած անկման հաջորդում է վերելքը: Գալու է մեր վերելքի շրջանը և բոլորը ձգտելու են լինել հայրենանվեր, почётный, духовик և ավանդապաշտ ՀԱՅ:
Իսկական ՀԱՅ:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ