Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Սեյրան Օհանյանը ներկա չի եղել

Սեյրան Օհանյանը ներկա չի եղել
25.10.2013 | 14:35

«Իրատես de facto» թերթի այսօրվա համարում (թիվ 65) զետեղված «Չափնե՛րդ ճանաչեք» հրապարակման մեջ բովանդակային անճշտություն է սպրդել: «Տղամարդը պարզապես հայհոյում է` ՀՀ ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի… կենդանի ներկայությամբ»` շեշտված է հրապարակման մեջ (հիշեցնենք, որ «տղամարդը» Գագիկ Ծառուկյանն է): Իրականում այս խայտառակ միջադեպին ներկա չի եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչի համար հայցում ենք վերջինիս և մեր թերթից միայն հավաստի տեղեկատվություն ակնկալող ընթերցողների ներողամտությունը:

«Իրատես de facto»

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ