Հարգելիներս, առանց երևույթի էությունը, նրա ծագման ու զարգացման պատմությունն իմանալու, երբեք չեք կարող հասկանալ ինչ է կատարվում :
Ձեր պատկերացումները մշտապես լինելու են զգացումային փրփուր:
Իսրայելա -պաղեստինյան ներկա տարածքը մինչև 1918 թ. եղել է Օսմանյան Թուրքիայի տարածք:
1918 թ ,Փարիզի Խաղաղության կոնֆերանսն այդ տարածքների կառավարման -տնօրինման մանդատը տվեց Մեծ Բրիտանիային:
1948 թ. Ստալինը ՄԱԿ -ի առաջ խնդիր դրեց այդ տարածքների վրա ստեղծել երկու պետություն :
Իսրայելի` հրեական, և Պաղեստինի` արաբական:
ՄԱԿ-ը որոշում կայացրեց:
Իսրայելը ստեղծեց իր պետությունը:
Պաղեստինցիները՝ ոչ:
Ինչու՞ չկարողացան կառուցել:
Որովհետև Եգիպտոսը մի կողմից, Հորդանանը մյուս կողմից , հարձակվեցին ու գրավեցին Պաղեստին պետության համար ՄԱԿ -ի կողմից հատկացված տարածքները:
Սկիզբը այսպես է եղել:
Չնայած, սա էլ բավական է հասկանալու համար, թե ով ինչ հավակնություններ կարող է ունենալ այդ տարածաշրջանում... այժմ, ազդեցության գոտիների համար ներկա պայքարում...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ