Ասա՛, ի՞նչ անեմ, իմ հեռավորս,
Ի՞նչ անեմ հիմա ինձ հետ և քեզ հետ,
Էլ չի վրնջում բոց թևավորս,
Ոռնա՞լ, համբուրվե՞լ սին պատրանքի հետ:
Ես մեղավոր եմ քո առաջ, իմ հող,
Քեզ պես տագնապած ու հիվանդ եմ ես,
Ներման խոսքերդ հողմերը տարան,
Աղերսող կանչդ անցավ իմ կողքով:
Հիմա դարձել եմ ես մի բուռ կարոտ`
Իմ ծանր մեղքի, ծանր բեռի տակ,
Մի՞թե դարձ չկա, ցնդեցին օդում
Կապույտ լեռներս,անտառ ու արոտ...
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ