Քո պատմությունը չի ավարտվել, Արցա՛խ,
երկրագունդը դեռ կապաշխարի,
ժայռերդ են քո տեղ խոսելու անվախ՝
լռության մասին խուլ աշխարհի:
Ամենուր սուգ է, ողբ է համատարած,
չեն ծփում դրոշներդ քամուց,
կարծում են, թե լքել է իրենց Աստված,
սպասելիքնր էլ չունեն Աստծուց:
Բայց դու գիտես այն, ինչ չգիտեն նրանք,
բաներ կան շատ, որ չեն հասկանա,
սա էլ խաբեություն է, դառը պատրանք,
որ մոգոնել է մի սատանա:
Քո պատմությունը չի ավարտվել, Արցա՛խ,
Քիրսիդ կիջնի Նոյի աղավնին,
հրի պես կելնեն զավակներդ խիզախ,
մինչ օջախդ նորից խաղաղվի:
Վահրամ Օհանջանյան