Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Հետո երկնամերձ լեռների կակաչներով
կներկեմ տունս ալ կարմիր,
ու որքան էլ ծնկներս երերան,
կքայլեմ քամիների միջով,
կքայլեմ ձյուների միջով,
կքայլեմ անրձևների միջով՝
իմ կարմիր տունը գրկած:
ՈՒ երբ վերջին հույսն ինձ լքի,
ու վերջին հավատն ընկնի բազկատարած,
ես կհրամայեմ սրտիս՝ զարկել,
մինչև հասնեմ, հասնեմ
քո ծաղկոտ, քո լուսե Մայիսին:
Գայանե Պողոսյան