ՌԴ ԱԳՆ-ն ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փետրվարի 28-ին Վաշինգտոն կատարած այցը «լիակատար ձախողում» է անվանել։ «Վ. Զելենսկին Վաշինգտոնում գտնվելու ընթացքում իր տգեղ կոպիտ պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար՝ որպես մեծ պատերազմի անպատասխանատու հրահրող»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։               
 

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Տղե՛րք, բաց արեք դրախտի դուռը

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Տղե՛րք, բաց արեք դրախտի դուռը
10.07.2016 | 12:51

Տղերք, բաց արեք դրախտի դուռը,

Նորերն են գալիս,
Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,
Երկիրն է լալիս։
Նրանք Ձեր լույսով փառավորվեցին,
Եվ, անմահացան,
Ի՞նչ ավելացնեմ նրանց արարքին,
Տվեցին, անցան։


Դուք՝ սեգ-սասնա-սյուն, Հայոց երկինքը
Առաք Ձեր ուսին,
Աղջիկներն արդեն երգեր են երգում
Ձեր ոգու մասին,
Մայրերն են միայն սրտաչափ դարձած,
ցավից մղկտում,
Սակայն փրկեցիք Դուք հայոց համար
պատիվ ու անուն։


Տղերք՝ խոյացեղ, պատվի ապավեն,
Դուք դարձաք հերոս,
Ձեր ընդվզումից դեռ պիտի հյուսվեն
լեգենդ ու էպոս,
Ձեր անուններով փողոց ու քաղաք
Դեռ պիտի կոչենք,
Փառք Ձեր բեկումին, և Ձեր սխրանքին
արժանի լինենք։

Դիտվել է՝ 5470

Մեկնաբանություններ